Գլխավոր էջ » 2013 Օգոստոս 5 » Sticker-ներ ուղարկելու հնարավորություն Ֆեյսբուքի վեբ տարբերակում
16:31 Sticker-ներ ուղարկելու հնարավորություն Ֆեյսբուքի վեբ տարբերակում | |
![]() Android և iOS համակարգերի համար նախատեսված Ֆեյսբուքի պաշտոնական ծրագրերում վերջերս հնարավորություն էր ստեղծվել ուղարկել մեծ չափսերով սմայլիկներ (Stickers): Այսօրվանից հնարավորություն կա այդ սմայլիկները ուղարկել նաև Facebook-ի վեբ տարբերակով: Sticker-ները ուղարկելու համար սեղմեք խոսակցության պատուհանում գտնվող սմայլիկի նշանի վրա ու ընտրեք համապատասխան բաժինը: ![]() Կա նաև Stickers Store բաժին, որտեղից կարող եք ակտիվացնել նոր կատեգորիաների սմայլիկներ: Այնտեղ առայժմ տեղադրված են միայն անվճար սմայլիկներ, բայց Store-ի գաղափարից կարելի է ենթադրել, որ միգուցե հետագայում ավելացվեն նաև վճարովի Sticker-ներ:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |