Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 10 » ԿԻԵՎՅԱՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ
15:55
ԿԻԵՎՅԱՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Բաղադրիչներ.
հավի կրծքամիս – 2 կգ,
հավի բդիկներ – 3 կգ,
սպիտակ հաց – 1 հատ,
սոխ – 3-4 գլուխ,
կաթ – 1.5 բաժակ,
պաքսիմատ,
ձվի սպիտակուց – 2 հատ,
աղ, սև և կարմիր պղպեղ, ալյուր
կարագ և հալվող պանիր միջուկի համար

Հավի մսից առանձնացնել կաշին և ոսկորները: Միսը երկու անգամ աղալ: Հացը կաթի կեսի մեջ թրջել, մի քիչ թողնել և նույնպես մսաղացով անցկացնել: Սոխը մաքրել, աղալ: Միսը, սոխը, հացը խառնել, աղ, պղպեղներ ցանել, թողնել մի քիչ մնա: Խառնված զանգվածը ևս մեկ անգամ աղալ: Ձուն, մնացած կաթը, մի գդալ ալյուրը լավ խառնել: Կոտլետները կարող են լինել նաև առանց միջուկի, սակայն միջուկով ավելի համեղ է: Սառած կարագն ու պանիրը քերիչով անցկացնել, խառնել: Ձեռքով վերցնել մսից, ձեռքը թրջել, միսը տափակեցնել, մի քիչ միջուկ դնել: Եզրերը վրա բերել, միացնել, հարթեցնել: Կոտլետը մտցնել նախ ձվի խառնուրդի, ապա պաքսիմատի մեջ: Գործողությունը կարելի է կրկնել ավելի ամուր կեղև ստանալու համար: Տապակել բուսայուղով, մատուցել: Կարելի է սառեցնել և պահել սառցախցիկում:

Դիտումներ: 2560 | Ավելացրեց: █▬█✟oV♠h∀ℕNiSyAn | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: